Սպորտ 

Մխիթարյանը խաղադաշտ է դուրս գալու 77 համարի մարզաշապիկով

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի շրջանակներում այս տարի հանդես է գալու 77 համարի մարզաշապիկով: Մխիթարյանը 7 համարի մարզաշապիկով չի կարող հանդես գալ ԵԼ-ում, քանի որ այս մրցաշրջանում մրցաշարում 7 համարի մարզաշապիկով արդեն հանդես է եկել զինագործների շարքերը լքած Ալեքսիս Սանչես:

Հավելենք, որ օրեր առաջ լոնդոնյան գրանդին միացած Մխիթարյանի նախկին և ներկա թիմակից Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի մասնակցելու ԵԼ հանդիպումներին, քանի որ այդ մրցաշարին մասնակցել է «Բորուսիայի» կազմում:

Նույն շարքից