Հայաստանում պատրաստվում են փոքր ջերմոցներն ազատել լիցենզիա ստանալու անհրաժեշտությունից: «Լիցենզավորման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը Հայաստանի կառավարությունն արտոնել է այսօրվա նիստի ժամանակ:
Ինչպես նախագիծը ներկայացնելով նշել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ծրագրվում է պարզեցնել նաև այլ փոքր շինությունների շինարարությունը, այդ թվում՝ մինչև 300քմ մակերեսով երկու հարկանի քոթեջներինը ու մինչև հիսուն քմ մակերեսով ավտոտնակներինը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ որոշումը թույլ կտա բարձրացնել տնտեսական ակտիվությունը գյուղերում ու փոխհատուցել շինարարության ոլորտի անկումը: