Տնտեսություն 

Հայաստանն ամենաշահավետ տնտեսական պայմանները կարող է ստանալ միայն Ռուսաստանից

analitik.am

Հայաստանն ամենաշահավետ տնտեսական պայմանները կարող է ստանալ միայն Ռուսաստանից: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցը:


«Այդ այցելությունը շատ ցանկալի էր մեզ համար: Հայաստանը չի կարող ավելի ցանկալի ու արտոնյալ տնտեսական պայմաններ ստանալ, քան նրանք, որոնք կարող է առաջարկել Ռուսաստանը: Սակայն պետք է իրավիճակը համակարգորեն ներկայացնել՝ դրական ու բացասական կողմերի հավասարակշռությամբ»,-ընդգծել է Բոստանջյանը:


Խոսելով գազի սակագների մասին՝ հազար քմ դիմաց 189 դոլար՝ Բոստանջյանը զարմացել է, որ սպառողների համար գինը նունը կմնա, չնայած որ նակինում գազն արժեր 270 դոլար: «Թափանցիկության պակասը հանրային թյուրըմբռնում է առաջացնում»,-հավելել է Բոստանջյանը:

Նույն շարքից