Տնտեսություն 

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 114 միլիարդ դոլար են կորցրել

Ամերիկյան ֆոնդային շուկաների կտրուկ անկման պատճառով աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեկ օրվա մեջ ավելի քան 114 միլիարդ դոլար են կորցրել, այս մասին հայտնում է Բլումբերգ գործակալությունը:

Նշվում է, որ կատարվածի արդյունքում ամենաշատը տուժել է Berkshire Hathaway  ընկերության ղեկավար Ուորրեն Բաֆֆեթը, ով կորցրել է 5,1 միլիար դոլար:

Երկրորդ հորիզոնականում հայտվել է Մարկ Ցուկերբերգը, ում կորուստը կազմել է 3,6 միլիարդ դոլար: Իսկ եռյակը եզրափակել է Amazon-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ կորցնելով 3,3 միլիարդ:

Կարուստներ են ունեցել նաև Լարի Փեյջը, Սերգեյ Բրինը, Բիլ Գեյթսը:

 

Նույն շարքից