Սպորտ 

Ռունին բացատրել է, թե ինչու Մխիթարյանին չհաջողվեց իրեն դրսևորել ՄՅ-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոսել է այն մասին, թե ինչու իր նախկին թիմակից Հենրիխ Մխիթարյանին չհաջողվեց իրեն դրսևորել կարմիր սատանաների կազմում: Նա նաև վստահություն է հայտնել, որ Մխիթարյանին մոտ ամեն ինչ լավ կլինի նոր թիմում:

«Ես նախորդ մրցաշրջանում տեսել եմ նրան, նա շատ տաղանդավոր է: Կարծում եմ, որ «ՄՅ»-ում նա ուղղակի չստացավ անհրաժեշտ ազատությունը, որի կարիքն ուներ, որպեսզի դրսևորեր իրեն, այն ազատությունը, որն ուներ «Բորուսիայում»: «Արսենալում» Մխիթարյանը խաղալու է ֆուտբոլիստների հետ, ովքեր սիրում են գնդակ պահել: Նա կկարողանա գոլային պահեր ստեղծել և գոլերի հեղինակ դառնալ: Նրա մոտ ամեն ինչ կստացվի»,-ասել է անգլիացին:

Նույն շարքից