Միջազգային 

Եգիպտոսի նորընտիր նախագահը Սահմանադրական երդում է տվել. տեսանյութ

analitik.am

«Ես բոլոր եգիպտացիների նախագահն եմ առանց որևէ բացառության կամ տարբերութան»: Այս մասին հունիսի 8-ին Կահիրեի նախագահական պալատում երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին՝ խոստանալով, որ կհարգի Սահմանադրության բոլոր կետերը:  Նա նաև ավելացրել է, որ չի ուզում  մտածել անցյալի մասին կամ կանգ առնել անցած դժվարին ժամանակների վրա: Նա շեշտել է, որ չի ձգտել քաղաքական որևէ պաշտոնի և ռազմական ուսում է ստացել՝ նպատակ ունենալով պաշտպանել իր երկրի քաղաքացիներին և երկրի արժանապատվությունը: Ակնկալում է, որ կգա մի ժամանակաշրջան, երբ հանուն հայրենիքի հանդուրժողականություն և հաշտություն կլինի:

 

 

Սիսին հայտարարել է, որ կաշխատի երկրում վերականգնել անվտանգութունը, վերացնել ահաբեկչությունը, դա իր պարտականությունն է որպես նախագահ:

 

Նույն շարքից