Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է իր հայրենակից Նեյմարի՝ ՊՍԺ-ից Մադրիդ տեղափոխվելու հնարավոր տրանսֆերի մասին, գրում է Marca-ն:
«Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Հնարավոր է, որ մի քանի տարի հետո նա կլինի աշխարհի լավագույն խաղացողը: Իսկ «Ռեալին» պետք են միայն լավագույնները»,-ասել է բրազիլացին:
Նշենք, որ վերջին շրջանում չեն դադարում խոսակցությունները, որ Նեյմարը ընթացիկ մրցաշրջանից հետո միանալու է Արքայական ակումբին: