Ադրբեջանի արկածախնդիր ու ռազմատենչ ղեկավարությունը փորձում է խուսափել սահմանային միջադեպերի ու դիվերսիոն անհաջող փորձերի արդյունքում կրած կորուստների համար սեփական ժողովրդի ու միջազգային հանրության առջեւ պատասխանատվությունից` ստեր հորինելով:
Հուլիսի 31-ից մինչ օրս ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում հետախուզադիվերսիոն գործողությունների դիմած եւ բոլորում ԼՂՀ պաշտպանական բանակի կողմից անհաջողության մատնված Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ժողովրդի աչքի առաջ «արդարանալու» համար հանդես է եկել հերթական` միանգամայն սուտ բովանդակությամբ հայտարարությամբ:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական ANS հեռուստաալիքին հայտարարել է, որ այդ գործողոթյունների ժամանակ ո’չ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ոչ էլ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «երկրում չեն եղել»: