Կիևի կենտրոնում այսօր բախումներ են սկսվել Մայդանի ակտիվիստների և իրավապահ մարմինների միջև: Ինչպես հայտնում է lenta.ru-ն՝ gazeta.ua-ին հղումով, ոստիկաններն ուժ են կիրառել եվրամայդանցիների նկատմամբ՝ օգտագործելով լուսաձայնային նռնակներ: Ակտիվիստներն էլ ի պատասխան քարեր և պայթուցիկներ են նետում: Կրեշչատիկը սև ծխով է պատված:
Հրատարակության թղթակիցը հայտնում է, որ ակտիվիստներից մեկը փորձել է ոստիկաններից մեկի ուղղությամբ «Մոլոտովյան կոկտեյլ» նետել, սակայն նրան հասցրել են բռնել:
Ավելի վաղ ակտիվիստները սկսել են մեքենայի անվադողեր այրել՝ այդպիսով բողոքելով համայնքային իշխանությունների՝ բարիկադների և վրանների ապամոնտաժման փորձերի դեմ:
Ստորև hromadske.tv-ն առցանց ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Ուկրաինայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները: