Միջազգային 

Պատերազմի և խաղաղության մասին որոշումները կայացնելու է Պուտինը. Ժիրինովսկի (տեսանյութ)

analitik.am

Պատերազմի և խաղաղության մասին բոլոր որոշումները, հատկապես նրանք, որոնք կապված են Ուկրաինայի հետ, պետք է վճռի Ռուսաստանի Դաշնության ղեկավարը: Նման հայտարարություն Россия 24 հեռուստաընկերության եթերում հնչեցրել է Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

«Ինչ պլաններ էլ գրվեն ՆԱՏՕ-ում, Բրյուսելում, ինչ էլ ստորագրի Բարաք Օբաման, դրանք որևէ ուժ չեն ունենալու: Որոշում կայացնողը մեկ մարդ է՝ ռուսական պետության ղեկավարը: Ինչպիսին եղել է Առաջին համաշխարհային պատերազմը, երբ վերջնական որոշումը կայացրել է Նիկոլայ 2-րդը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կայացրել է Ստալինը: Այդպես էլ այժմ: Երրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ գլխավոր որոշումը, համոզված եմ, արդեն ընդունվել է»,-ասել է քաղաքական գործիչը:

 

Նա նշել է, որ Ռուսաստանի համար վտանգ են ներկայացնում Արևելյան Եվրոպայի երկրները, քանի որ նրանց տարածքում տեղակայված են ՆԱՏՕ-ի ռազմաբազաները, և դրանք կարող են հրթիռներ արձակել ռուսական տարածքի ուղղությամբ:

 

Գործիչը «փոքր, գաճաճ պետությունների ղեկավարներին» խորհուրդ է տվել լավ մտածել,  քանի որ ԱՄՆ-ն հեռու է  և նրան ոչինչ չի սպառնում, իսկ Արևելյան Եվրոպայի երկրներն իրենք իրենց լիակատար ոչնչացման սպառնալիքի տակ են դնում:

 

 

«Մեղավորը միայն նրանք են: Քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ  նրանց տարածքից հրթիռներ, ինքնաթիռներ թռչեն Ռուսաստանի կողմ: Մենք պետք է կես ժամում ոչնչացնենք նրանց»,-հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավորը:

 

Նույն շարքից