Միջազգային 

Կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել Ուկրաինայի խորհրդարանում (տեսանյութ)

analitik.am

Ուկրաինայի խորհրդարանում պատգամավորներ Օլեգ Լյաշկոյի և Ալեքսանդր Շևչենկոյի միջև այսօր բախում է տեղի ունեցել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով YouTube-ում տեղադրված տեսանյութին:

 

Դեպքը տեղի է ունեցել, երբ Լյաշկոն մեկնաբանություններ է տվել լրագրողներին: Նրան է մոտեցել Շևչենկոն և սկսել է սադրիչ հարցեր տալ: Լյաշկոն ի պատասխան սկսել է վիրավորական խոսքեր հնչեցնել նրա հասցեին: Շևչենկոն բռնել է պատգամավորի փողկապից, իսկ այնուհետ նոքդաուն արել: Ստացած հարվածից Լյաշկոն կորցրել է հավասարակշռությունը:

 

Լրագրողներին տված մեկնաբանությունում պատգամավոր Շևչենկոն հայտարարել է, որ չէր պատրաստվում կռվել, սակայն նրան վիրավորել են Լյաշկոյի խոսքերը:

 

«Ես ինձ չզսպեցի: Սկզբից ես ընդամենը քաշեցի նրա փողկապից, բայց նա չհասկացավ և սկսեց վիրավորական խոսքեր բացականչել: Դրանից հետո ես խփեցի: Ես չեմ զղջում իմ արարքի համար»,- ասել է Շևչենկոն:

 

Օլեգ Լյաշկոն մեկնաբանել է դեպքը Facebook-ի իր էջում: «Ես պատրաստ եմ ցանկացած նենգ հարվածների: Ես չեմ շեղվի իմ ճանապարհից, և ես կասեմ ճշմարտությունը դավաճանների, գողերի և հանցագործների մասին»,- գրել է նա:

 


Նույն շարքից