Միջազգային 

Համացանցում է հայտնվել Ժիրինովսկու ելույթը Ղրիմում (տեսանյութ)

analitik.am

Համացանցում է հայտնվել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու աղմկահարույց ելույթը Ղրիմում, որը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: Ելույթին ներկա են եղել ՌԴ նախագահը, վարչապետը, Պետդումայի պատգամավորներ, գրում է Обозреватель-ը։

 

Ելույթի ընթացքում քաղաքական գործիչն առաջարկել է «վերստեղծել Կայսրությունը», իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նշանակել «Կայսր» կամ «Գերագույն առաջնորդ» (տեսանյութում այդ հատվածը՝ սկսած 8-րդ րոպեից)։ Բացի այդ, Ժիրինովսկին առաջարկել է սերտ համագործակցել մուսուլմանական աշխարհի հետ, և Ռուսաստանի սահմաններին բանակ մոտեցնել՝ ամբողջ աշխարհին վախեցնելու համար։

 

Հնչել է նաև բանտերից կալանավորներին ազատ արձակելու գաղափարը՝ Դոնեցկը և Լուգանսկը պաշտպանելու համար։
Ժիրինովսկու «գաղափարների» մեծ մասը հանդիսատեսն ընդունել է ծիծաղով, այդ թվում նաև՝ պետության ղեկավարները։

Նույն շարքից