Միջազգային 

Սկանդալ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողության ժամանակ. տեսանյութ

analitik.am

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Էրդողանի երդմնակալության դեմ ակցիա են սկսել հենց դահլիճում՝ բռունցքներով հարվածելով սեղաններին:

Խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդդիմությանը կոչ է արել հարգել պետության եւ խորհրդարանի ավանդույթները: «Մենք ամեն հնարավորության դեպքում տարբեր հարցեր ենք քննարկում, սակայն այսօր  այդ դեպքը չէ: Դուք կարող եք մասնակցել կամ ոչ, սակայն ես կշարունակեմ երդմնակալության արարողությունը»,- հայտարարել է Չիչեքը:

Ի պատասխան այդ հայտարարության, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Էնգին Ալթայը նրա դեմքին Թուրքիայի սահմանադրության տեքստով գիրք է շպրտել, որից հետո կուսակցության ներկայացուցիչները լքել են դահլիճը:

Նույն շարքից