Տնտեսություն 

ԵՄ-ն ֆինանսավորում է Հարավային Կովկասում արտագաղթի խնդիրների լուծման նախագիծը

analitik.am

Բնակարանային պայմանների բացակայությունը, խմելու և ոռոգման ջրի սահմանափակ հասանելիությունը, կեղտաջրերը, դպրոցների, աշխատավայրի ու հիվանդանոցների հեռավորության վրա գտնվելը. սրանք մի քանիսն են այն խնդիրներից, որոնք առանձնացված են Հարավային Կովկասում արտագաղթի խնդիրների լուծման ԵՄ նախագծի շրջանակներում:


Ինչպես գրում է Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնի կայքը, «Էկոմիգրացիա. Երկխոսություն ու համագործակցություն Հարավային Կովկասի երկրներում հանուն լավ կյանքի» նախագիծն իրականացվում է կովկասյան բնապահպանական հասարակական կազմակերպությունների ցանցի կողմից, Հարավային Կովկասի երեք երկրներում ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Նախագիծն ուղղված է Հարավային Կովկասի երկրներում արտագաղթի խնդիրների լուծման համակարգային բարեփոխումների աջակցությանը՝ քաղաքացիական հասարակության օբյեկտների ներուժի ամրացման ու ազգային և տարածաշրջանային մակարդակում երկխոսության ընդլայնման եղանակով:


Նշենք, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում նախագիծը նոյեմբերին անցկացրել է տեղական ղեկավարող կեմիտեի առաջին նիստը: Հանդիպման ընթացքում նախագծի թիմը ներկայացրել է իր նպատակները, խնդիրներն ու ծրագրվող միջոցառումները, ինչպես նաև քննարկել է Հայաստանում արտագաղթի վերաբերյալ հաշվետվությունը:

Նույն շարքից