Միջազգային 

Էրդողանին անվանել են «հայ մասոն»

Լոնդոնում արաբերեն լեզվով հեռարձակվող ALI HIWAR հեռուստաալիքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել են «հայ մասոն»:


Զանգահարած անձը եթերում հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահը հայ է, այն էլ մասոն: Նման հայտարարությունը հաղորդավարին զայրացրել է` հայտարարելով, որ թեպետ իր հաղորդմանը կարելի է քննադատություն հնչեցնել, սակայն  «թույլ չի տա նման խոսքեր հնչեցնել  երկրի առաջնորդի հասցեին»: «Նախագահ Էրդողանը մուսուլման է և թուրք»,- պնդել է հաղորդավարը:


«Թվիթեր»-ի միջոցով տարածված ձայնագրությունում հեռուստաալիքի հաղորդման ժամանակ զանգահարած անձը տարբեր արտահայտություններ է անում Էրդողանի հասցեին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:


Նույն շարքից