Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյուեզերը դեռ մինչև առաջին մենամարտը համաձայնվել է երկրորդ անգամ ևս մենամարտել UFC-ի մարտիկ Քոնոր Մաքգրերգուրի հետ, բայց արդեն խառը մարտարվեստների կանոններով, հայտնել է UFC-ի ղեկավար Դեյինա Ուայթը:
Ուայթի խոսքերով, մարզիկները դեռ ամիսներ առաջ են որոշել ուժերը չափել երկու ռինգերում, իսկ հիմա կարծես թե արդեն եկել է երկրորդ մարտի ժամանակը:
Նշենք, որ 2017 թվականի օգոստոսին տեղի ունեցած բռնցքամարտի կանոններով մարտը հաղթեց Մեյուեզերը՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով իռլանդացի մարզիկին: