Սպորտ 

36 տարեկանում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը

36 տարեկանում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լիամ Միլլերը,  հայտնում է MailOnline-ը՝ հավելելով, որ ֆուտբոլիստը հիվանդ էր քաղցկեղով:

Այն, որ նախկին ֆուտբոլիստ հիվանդ է քաղցկեղով, հայտնի էր դարձել 2017 թվականին: Փետրվարի 13-ին Միլլերը կդառնար 37 տարեկան:

Հավելենք, որ կարմիր սատանաների կազմում իռլանդացին հանդես է եկել 2004-06 թվականներին:

Նույն շարքից