Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շալով ծածկել է Չինաստանի առաջին տիկին Պեն Լիյուանի ուսերը, հետո նա այն հանել է և ուրիշ բան հագել: Գերմանական Der Spiegel պարբերականը գրում է, որ Պուտինի արածը «գործնական էթիկետի խախտում է»:
Լիյուանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ չնայած երևում էր, որ իրեն անհարմար էր զգում այդ իրավիճակում: Նա անմիջապես հանել է ծածկոցաշալն ու այն տվել ասիստենտին, գրում է zn.ua-ն:
Կատարվածը ցուցադրվել է չինական պետական հեռուստաալիքով: Տեսանյութը լայնորեն տարածվել է համացանցում, հետո սկսել են այն հանել: