Տնտեսություն 

Իրանը հատուկ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ

analitik.am

Հայաստանի հանդեպ հատուկ վերաբերմունքի պատճառով մենք գազի դիմաց էլեկտրաէներգիա ենք ստանում, այլ՝ ոչ գումար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմեդ Ռեիսին: Ի պատասխան այն հարցին, արդյոք Իրանի համար վաելի շահավետ է գումար ստանալ էլեկտրաէներգիայի փոխարեն, դեսպանը պատասխանել է. «Իհարկե»:


Նա ուշադրություն է դարձրել նրան, որ Իրանի բավարարում է էլեկտրաէներգիայի իր պահանջմունքները ու ինքն է արտահանում այն Պակիստան: «Հետևաբար, Իրանն էլեկտրաէներգիայի անհրաժեշտություն չունի: Սակայն հիմնվելով համագործակցության ու Հայաստանի հանդեպ հատուկ վերաբերմունքի վրա՝ մենք գերադասում ենք ոչ միայն բարոյական շահերը, այլև` բարեկամական ու ընդունում ենք հայկական էլեկտրաէներգիան»,-ասել է Ռեիսին:


Նա նկատել է, որ զուտ կոմերցիոն տեսակետից, Հայաստանից ներմուծվող 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց մեկ խորանարդ մետր գազի արտահանման ներկայիս բարտերային սխեման Իրանի համար շահավետ չէ: «Սակայն մենք հաշվի ենք առնում Հայաստանի հետ համագործակցությունը, ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածություններն ու հավատարիմ ենք մնում դրանց»,-եզրափակել է դեսպանը:


Հիշեցնենք, որ Իրանից ներմուծվաղ գազը Հայաստանը օգտագործում է միայն Երևանի ՋԷԿ-ի աշխատանքն ապահովելու համար: Մյուս բոլոր սպառողներին վաճառվում է բացառապես ռուսական գազ:

Նույն շարքից