Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արգելել է ԶԼՄ-ներով հրապարակել հայկական ուղղաթիռը խոցած պայմանագրային զինծառայող, ջոկի հրամանատար Իլքին Մամեդ օղլու Մուրադովի եւ նրա ընտանիքի լուսանկարները:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից azvizion.az լրատվական կայքին հայտնել են, որ ԶԼՄ-ներում Իլքին Մուրադովի վերաբերյալ տեսանյութի եւ լուսանկարի հրապարակումը «ճիշտ քայլ չի եղել»: «Սոցիալական ցանցերում կամ տարբեր ճանապարհներով այդ անձի լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը ճիշտ չէ», -նշել է ՊՆ-ն: