Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության առաջ խնդիր է դրել՝ ցանկացած գնով նոր շուկաներ փնտրել բելառուսական արտադրանքի սպառման համար, գրում է Корреспондент-ը։
«Մենք չենք կարող մշտապես աղոթել միայն Ռուսաստանի համար, թեև նա մեր համար եղբայրական երկիր է։ Քանի որ, տեսնում եք, մի շուկան անկում ապրեց, մենք՝ հետևից»,- հայտարարել է երկրի ղեկավարը՝ նշելով, որ այսօր ռուսական շուկայում վաճառվում է արտադրանքի միայն 40-45%-ը՝ 85%-ի փոխարեն, ինչպես նախկինում։
Ընդ որում՝ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը նվազեցրել է կախվածությունն այդ շուկայից, «սակայն, դա դեռ քիչ է»։
«Ավելացել է Ուկրաինան։ Չեմ կարծում, որ լավագույն իրավիճակն է Ղազախստանում։ Այդ պատճառով էլ ցանկացած գնով մենք պետք է դուրս գանք նոր շուկաներ։ Եվ դա հնարավոր է»,- վստահություն է հայտնել Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ այդ մասին վկայում է մի շարք բելառուսական ձեռնարկությունների՝ ամերիկյան շուկա դուրս գալը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է բելառուսական ավելի քան 20 ձեռնարկության արտադրանքի ներմուծումը։