Տնտեսություն 

Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հնարավորությունը ընդմիշտ կորած չէ

analitik.am

Հայաստանի տարածքով իրանական գազի  տարանցման հնարավորությունը ընդմիշտ կորած չէ: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին:


«Հարցը վերջնականապես փակված չէ, և հնարավոր է՝ մի քանի տարի անց Հայաստանի ենթակառուցվածքի հնարավորությունները թույլ կտան տարանցում կատարել: Այդ ժամանակ մենք կարող ենք ձեռնամուխ լինել դրան, ինչը մեծ օգուտ կբերի հայկական տնտեսությանը»,- նշել է դիվանագետը:


Հիշեցնենք, որ Իրանից Հայաստան առաջին գազատարը (Մեղրի-Քաջարան) հանդիսավոր բացվել էր 2007թ. մարտին: Սակայն գազատարի բացվածքը շատ փոքր է տարանցման համար (711 մմ): Այն ժամանակ «ՀայՌուսգազարդի» այն ժամանակվա ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ տարանցման կարիքների համար գազատարի շինարարությունը երեք անգամ թանկ կարժենար և  կփոխհատուցվեր միայն երրորդ երկրներ իրանական գազի մատակարարման որոշակի պայմանավորվածությունների դեպքում:

Նույն շարքից