Միջազգային 

Լուկաշենկոն Ռուսաստանին պատերազմով է սպառնացել. տեսանյութ

analitik.am

Լուկաշենկոն  խոսել է Բելառուսիայի ու Ռուսաստանի միջև եղած հարաբերությունների, ստեղծված իրավիճակի մասին: Նա ասել է, որ  եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մենք դիտավորյալ ենք մեզ համար թշնամիներ փնտրում, ապա սխալվում է: Մենք միայն ուզում ենք ներքին հանգստություն ու խաղաղություն. «Մենք միայն ուզում ենք ներքին հանգստություն ու խաղաղություն: Մենք մեծ պետություն չենք, սակայն մեր բանակը բավականին հզոր է՝ մեր երիրը պաշտպանելու համար: Մենք ամեն ինչ կանենք մեր երկրի խաղաղությունն ու սոցիալական հավասարությունը պաշտպանելու համար: Ես ցանկանում եմ Ռուսաստանի Նախագահի հետ խոսել և պարզել, թե ինչու է մեր երկրի հետ այսպես վարվում»: 

 

Նա ասել, է, որ այսօր ռուսական շուկայում վաճառվում է արտադրանքի միայն 40-45%-ը՝ 85%-ի փոխարեն, ինչպես նախկինում։

 

Ընդ որում՝ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը նվազեցրել է կախվածությունն այդ շուկայից, «սակայն, դա դեռ քիչ է»։

«Ավելացել է Ուկրաինան։ Չեմ կարծում, որ լավագույն իրավիճակն է Ղազախստանում։ Այդ պատճառով էլ ցանկացած գնով մենք պետք է դուրս գանք նոր շուկաներ։ Եվ դա հնարավոր է»,- վստահություն է հայտնել Լուկաշենկոն։

Նույն շարքից