Երեկ Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:Նիստի ավարտից հետո միության անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Սերժ Սարգսյանի խոսքը բավականին կարճ է եղել: Նա շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում աջակցության համար, նաև նշել այդ երկրների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կատարած մեծ աշխատանքը և բոլորին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բավականին զգացմունքային երլույթ է ունեցել՝ անդրադառնալով Ռուսաստանի և Բելառուսի միջև վերջին օրերին առաջացած տարաձայնություններին:
Լուկաշենկոյի ելույթից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կատակել է, թե նրա այդքան վառ ելույթից հետո իրեն մնում է միայն շնորհակալություն հայտնել ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին: Իսկ Լուկաշենկոն ի պատասխան Սարգսյանի կատակին ասել է. « Նույնիսկ ելույթ ունենալ չես ուզում, չէ»