Տնտեսություն 

Հայաստանի Մաքսային միություն մտնելը հայ-իրանական առևտրի համար խոչընդոտներ չի ստեղծի

analitik.am

Հայաստանի Մաքսային միություն մտնելը Իրանի հետ առևտրի համար խոչընդոտներ չի ստեղծի: Այս մասին դեկտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին:


«Չեմ կարծում, թե դա կարող է որևէ խոչընդոտ ստեղծել, քանի որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումն ընդունվել է  երկրի իշխանությունների կողմից բոլոր հնարավորություններն ուսումնասիրելուց և հաշվարկելուց հետո», - նշել է դիվանագետը: Ըստ նրա՝ խոչընդոտներ չեն ստեղծվի նաև այն դեպքում, եթե Հայաստանն իրանական արտադրանքի նկատմամբ կիրառի Մաքսային միության մաքսային դրույքները:

Նույն շարքից