Սառը պատերազմի տարներին, ոմանք պնդում էին , որ ԽՍՀՄ-ը վերահսկում է Անգոլան ու Հարավային ատլանտիկան : Հասարակածային Աֆրիկայի Անգոլա պետությունում տիրապետելու համար ավելի քան երեք տասնամյակ մղվում էր արյունալի պատերազմ: Հակամարտությանը ներքաշված էին ԽՍՀՄ, ԱՄՆ-ը, կուբացիները, չինացիներն ու պորտուգալացիները, հազարավոր բախտախնդիր զինվորներ: Ռազմական գործողությունները ծավալվում էին ողջ երկրում եւ ավարտվեցին միայն 2002թ.-ին՝ երկրին պատճառելով ծանր հարված, ավելի քան մեկ միլիոն մարդ մահացավ, 11 միլիոնը բռնեց գաղթի ճամփան, ավերվեցին երկրի բնակավայրերն ու տնտեսությունը: