Միջազգային 

Փարիզում փոխհրաձգության արդյունքում սպանվել է 10 մարդ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Փարիզում երկու զինված մարդ ներխուժել են  Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրություն: Կալաշնիկով ավտոմատներով ու ականանետով զինված չարագործները  ներխուժել են խմբագրություն, որտեղից փոխհրաձգություն է սկսվել նրանց ու ժամանած ոստիկանների միջեւ: Փոխհրաձգության արդյունքում զոհվել է 10 մարդ, 5 մարդ ծանր վիրավորվել է: Այնուհետեւ, վրաերթի ենթարկելով անցորդին, չարագործները դիմել են փախուստի:

 

Charlie Hebdo  շաբաթաթերթը հայտնի է իր երգիծական սուր հոդվածաշարերով, բացի այդ մի քանի անգամ հրապարակել է Մուհամեդի ծաղրանկարները:

Հիշեցնենք, որ 2011թ.-ին թերթի խմբագրությունը  հրդեհվել էր, իսկ խմբագրության կայքը՝ ջարդվել:

 

 

Նույն շարքից