Միջազգային 

Մարիուպոլում հրետակոծության հետեւանքով սպանվել է 20 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է tvzvezda.ru լրատվական կայքը, Մարիուպոլում շարունակվում է մասսյական հրետակոծությունը, ինչի հետեւանքով Օլիմպիսկայա թաղամասում սպանվել է 20 խաղաղ բնակիչ:

 

Այդ մասին հայտնել է մարզային ոստիկանության պետ Վյաչիսլավ Աբրոսկինը, նշելով, որ Մարիուպոլի Կիեւսկայա ու Օլիմպիսկայա փողոցների բանուկ հատվածում իրականացված հրետակոծության հետեւանքով զոհվել է 20 խաղաղ բնակիչ, վիրավորվել 46 մարդ, որոնց տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Վիրավորների թվում է նաեւ 12-ամյա մի երեխա:

Քաղաքի ոստիկանությունը ստեղծել է օպերատիվ-հետախուզական խումնբ՝ դեպքի հանգամանքները ճշտելու համար:

Դեպքի վայր են ժամանել մի քանի շտապօգնության մեքենաներ, իսկ վերոհիշյալ շրջաններում անջատվել են խմելու ջուրն ու Էլեկտրաէներգիան, չեն գործում կապի միջոցները:

Հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է շուկայում, որի հետեւանքով զոհվել է մի ողջ ընտանիք:

Դոնեցկի աշխարհազորայինների տեղեկությունների համաձայն վերոհիշյալ բնակելի թաղամասերը սխալմամբ հրետակոծել են Ուկրաինական ուժայինները:

 

Նույն շարքից