Տնտեսություն 

Տնտեսական անկման պայմաններում նման համակարգային բարեփոխումներ իրականացնել չի կարելի

analitik.am

Հայաստանում մոտ 300 հազար աշխատողներ ստանում են մինչև 120 հազար դրամ աշխատավարձ, այդ տեսնակյունից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի կիրառումը նպատակահարմար չէ; Այս մասին այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մկրտումյանը:


Նրա խոսքով ԲՀԿ-ն, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, դեռեւս 2010 – 2011թթ, երբ քննարկվում էր 2012թ բյուջեն, հստակ արտահայտել էր իր դիրքորոշումը: «Մենք դեմ ենք պարտադր կուտակային կենսաթոշակային համակարգին, մենք կողմ ենք բարեփոխմանը, սակայն այն չպետք է հարկադրաբար իրականացվի»,-պարզաբանել է Մկրտումյանը: Նա հավելել է, որ տնտեսական բարեփոխման պայմաններում նման համակարգային բարեփոխումներ իրականացնել չի կարելի:

Նույն շարքից