Ինչպես հաղորդում է Financial Times պարբերականը, Հունաստանի նոր իշխանությունները հրաժարվել են սատարել ԵՄ-ի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հրահանգը:
Հունաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հունաստանի իշխանությունները դեմ են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման ԵՄ-ի առաջարկին:
Ռուսաստանի դեմ սահմանափակումներ կիրառելու համար Եվրամիությանն անհրաժեշտ է բոլոր անդամ երկրների համաձայնությունը:
Հատկանշական է, որ նոր կառավարության ձեւավորումից հետո, առաջին օտարեկրյա գործիչն, ով ընդունելության է արժանացել նոր վարչապետի կողմից Հունաստանում Ռուսաստանի դեսպանն է:
Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ այսուհետ առավել կխորանան Ռուս-հունական բարեկամական հարաբերություններն, իսկ իր հերթին ռուս դեսպանը վարչապետին է փոխանցել Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիության երկրների ղեկավարները արտգործնախարարներին հանձնարարել էին ուսումնասիրել նոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունն, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովին հրահանգվել էր նախապատրաստել նոր սահմանափակումների օրնագիծը: Վերջնական որոշումը կայացվելու է փետրվարի 12-ին