Ինչպես տեղեկացնում է vz.ru լրատվական կայքը, Ուկրաինայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Նատալյա Վիտրիենկոն իր գնահատկաններն է ներկայացրել հունվարի 27-ին Գերագույն ռադայի Ռուսաստանին ագրեսոր երկիր ճանաչելու որոշման մասին:
Մասնավորապես նա նշել է, որ նմանատիպ որոշման հիմքում ընկած են Վաշինգտոնի ու Լոնդոնի պատվերներն, որոնց ազդեցության տակ է գտնվում ուկրաինական իշխանությունը:
Վիտրիենկոյի կարծիքով ուկրաինական իշխանությունների նպատակն է պատերազմ հրահրել Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ, որի հետեւանքները կարող են հանգեցնել գլոբալ պատերազմի:
Նա ավելացրել է, որ նմանատիպ որոշում ընդունելով Կիեւը խախտել է երկրի սահմանադրությունը՝ իրեն վերագրելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ու միջազգային դատարանի լիազորություններն:
Նրա պնդմամբ, ուկրաինական հակամարտությունն ունի ներքաղաքական բնույթ, ուստի միջազգային հանրությանը խորհուրդ չի տրվում հետամուտ լինել նման պրովոկացիաներին: