Միջազգային 

Ուկրաինան ամերիկյան զենքը վաճառում է Սիրիային. տեսանյութ

Ինչպես հաղորդում է LifeNews հեռուստաընկերությունը, Ուկրաինան  ամերիկյան զենքը գաղտնի կերպով  վաճառում է Սիրիային: Ուկրաինական զինված ուժերին տրամադրվող զենքը ուղարկվում է Մերձավոր Արեւելք:

 

 

Կիեւը Ուկրանինայի ինքնիշխանությունը պաշտպանելու պատրվակով արեւմուտքից աղերսում է զենք, այնինչ, երկրի անվտանգությանն ամենաշատը սպառնում են կոռումպացված չինովնիկներն, որոնք իրականացնում են ամերիկյան զենքի առաքումները դեպի Մերձավոր արեւելք:

 

Համացանցում «Կիբերբերկուտի» կողմից հրապարակվել է ամերիկյան ռազմական պատվիրակության ներկայացուցիչներից մեկի հեռախոսային տվյալների արդյունքում ձեռք բերված ցուցակն, որով հայտնի է դառնում, որ Կիեւ ժամանած Ջո Բայդենի պատվիրակությունից ուկրաինական կողմը խնդրել է ամերիկյան  400 դիպիուկահար ու 2000 կրակային ավտոմատ, 720 ականանետ ու հրթիռայի համակարգեր:

 

Երկու ամիս անց զինամթերքն առաքվել է Ուկրաինա, սակայն, դրա զգալի մասը չի հասել ուկրաինական զինուժին, այլ նախօրոք ձեռք բերված համաձայնությամբ, մաքսանենգ ճանապարհով վաճառվել Բաշար Ասադի հրամանատարներից մեկին՝ բրիգադային գեներալ Թալալ Մահլուֆին ու առաքվել Սիրիա:

 

 

Նույն շարքից