Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի Ու Վլադիմիր Պուտինի Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո շարունակվել է Դոնեցկի հրետակոծումը:
Աշխարհազարայինների տվյալներով, Հրետակոծության հետեւանքով տուժել են Դոնեցկի Լենինյան, Բուդիոնովյան, Կույբիշեւյան ու Կիեւյան շրջանները, որոնք առավել մոտ են գտնվում ուկրաինական ուժայինների դիրքերին:
Վնասված գազախողովակաշարի հետեւանքով առանց գազի են մնացել քաղաքի շուրջ 5834 քաղաքացիներ, բացի այդ, պարբերաբար խաթարվում է էլեկրաէներգիայի մատակարարումները: