Տնտեսություն 

Էներգետիկայի նախարարությունն առայժմ չի մեկնաբանի գազի մասին Իրանի դեսպանի հայտարարությունը

analitik.am

Հայաստանի էներգետիկայի նախարարությունն առաջիկա երեք օրերին չի մեկնաբանի գազի մասին Իրանի դեսպանի հայտարարությունը: Ինչպես հայտարարել է նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը, ներկայումս նախարարը Լեռնային Ղարաբաղում է: Հաշվի առնելով այս հարցի շուրջ համատեքստը՝ իրավիճակը մեկնաբանել կկարողանա միայն անձամբ նախարարը: 


Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանին ոչինչ չի խանգարում իր բարեկամական երկրներին բնական գազը վաճառել սովորական երկրներին վաճառվող գնից ցածր գնով: Նշենք նաև, որ Պուտինի՝ Հայաստան կատարած այցից հետո Հայաստանին ռուսական գազը սահմանի վրա վաճառվելու է ոչ թե 270, այլ 189 դոլարով:

Նույն շարքից