Տնտեսություն 

Բենզինը չի էժանանա

analitik.am

ԵԼՔ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքի մեջ: Այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարը մասնավորապես նշեց, որ ԵԼՔ-ն առաջարկում է բենզինի և սեղմված գազի համար վերականգնել նախկին ակցիզային հարկերի դրույքաչափերը՝  բենզինի դեպքում 40 հազարի դրամի փոխարեն սահմանել 25, իսկ սեղմված գազի դեպքում 25 հազար դրամի փոխարեն սահմանել 8330 դրամ:

Առաջարկվում  են փոփոխություններ նաև եկամտահարկի մասով: Մանսավորապես առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-300 հազար դրամ սանդղակը և այն հարկել 26 տոկոսով:

Արամյանն ասաց, որ այդ հարցերը նոր չեն և դրանք քննարկվել են նաև ԱԺ-ում գնաճի թեմայով տեղի ունեցած լսումների ժամանակ:

Ապա ֆիննախը նշեց, որ Հայաստանում բենզինի ակցիզային հարկն ավելի ցածր է, քանի օրինակ Ուկրաինայում՝ 125 հազար դրամ, Վրաստանում՝ 95 հազար դրամ, Բելոռուսում՝ 85 հազար դրամ: Նույն Վրաստանում սեղմված գազի ակցիզային հարկը 38 հազար դրամ է:

Նախարարի խոսքերով իրենց մոտեցումն այս հարցում ավելի ճիշտ է և առաջարկեց մերժել ԵԼՔ-ի նախաձեռնությունը: Ամեն ինչ այդպես էլ եղավ:

Նշենք, որ մասնավորապես բենզինի ակցիզային հարկի մասով կատարված փոփոխությունների արդյունքում դրա գինը Հայաստանում ավելացավ 20 դրամով՝ մեկ լիտրի համար:

 

Նույն շարքից