Միջազգային 

Ջեն Փսակի. Հրադադարի խախտման դեպքում ԱՄՆ-ը չի պատժի Ուկրաինային. տեսանյութ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասում հրադադարի խախտման պարագայում ԱՄՆ դեպարտամենտը Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ չի սահմանելու:

 

Այդ մասին հայտնել է ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին:

 

«Իհարկե, մենք կողմերին կոչ ենք անում պահպանել մինսկյան հրադադարի համաձայնությունը, սակայն, հակառակ պարագայում Ուկրաինայի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվելու, քանի որ մենք հիմնվում ենք այն իրողությամբ, որ Պորոշենկոն միշտ հավատարիմ է եղել մինսկյան համաձայնագրերին, որոնք պարբերաբար խախտում է ռուսաստանյան կողմը»,-ասել է նա:

 

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ ողջունում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված «նորմանդական քառյակի» մինսկյան բանակցությունները, ինչի արդյունքում ընդունվել էր հրադադարի հաստատման որոշում:

 

 

 

Նույն շարքից