ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, երկրի պաշտպանության նորանշանակ նախարար Էշթոն Քարթերի կնոջ հանդեպ իր պահվածքի պատճառով, հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Ինչպես գրում է Fox News-ը, բանն այն է, որ փետրվարի 17-ին Սպիտակ տանը Պենտագոնի ղեկավարի երդմնակալության արարողության ժամանակ անհարմար իրավիճակ է ստեղծվել:
Քարթերի շնորհակալություն հայտնելու ժամանակ, նրա կողքին գտնվող Բայդենը մոտ է կանչել վերջինիս կնոջը՝ Ստեֆանի Քարթերին ու ձեռքը դրել նրա ուսին:
Իսկ Էշթոն Քարթերը շարունակել է ելույթը: Բայդենը մի քանի վայրկյան ինչ-որ բան է շշնջացել շփոթահար կնոջ ականջին, որը ի պատասխան՝ գլխով է արել:
Սա պատճառ է դարձել, որ միջազգային մի շարք լրատվամիջոցներ տարածեն այս տեսանյութը: