Միջազգային 

Ջոն Քերի. Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումները չեն բացառվում

analitik.am

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է Ռուսաստանի դեմ հնարավոր լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին։ Այս մասին գրում է Reuters-ը։

«ԱՄՆ-ն եւ դաշնակիցները չեն պատրաստվում այս խաղին մասնակցել։ Մենք խոսում ենք լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու եւ լրացուցիչ ջանքեր գործադրելու հնարավորության մասին։ Ռուսաստանի վարքը չի համապատասխանում միջազգային հանրության սկզբունքներին»,- ասել է Քերրին, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոն Էրնեստը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կարող են ավելի խիստ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի արեւելքում զինված գործողությունները շարունակելու պատճառով։

Նույն շարքից