Միջազգային 

Նանտում ցուցարարների ու ոստիկանության միջեւ տեղի են ունեցել ընդհարումներ. տեսանյութ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նանտում ու Թուլուզում ոստիկանության դաժանությունների դեմ ուղղված բողոքի ցույցի ընթացքում նոր բախումներ են տեղի ունեցել:

 

Ոստիկանության գնահատականներով փողոց են դուրս եկել շուրջ 800 ցուցարարներ: Ցուցարարների մեծ մասը եղել են երիտասարդներ, որոնք ոստիկանության դեմ օգտագործել են քարեր եւ փայտե մահակներ:

 

Ցուցարարները փողոց են դուրս եկել դրոշներով ու պաստառներով: Բախումների ընթացքում վիրավորվել է մեկ իրավապահ, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի ցուցարարների: Նրանցից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել անօրինական զենք կրելու մեղադրանքով:

 

 

 

Նույն շարքից