Միջազգային 

Նեմցովի սպանությունից հետո հետախուզվող մեքենան հայտնաբերվել է

analitik.am

Օպերատիվ տեղեկատվության համաձայն, ռուսաստանից ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանողը փախուստի է դիմել սպիտակ գույնի մեքենայով:



Ոստիկանությունն արդեն հայտնաբերել է բոլոր երեք սպիտակ սեդանները, որոնց ֆիքսել են Մեծ Մոսկվորեցկիի կամրջի վրա տեղադրված տեսախցիկները, սակայն պարզվել է, որ երկու «Ֆորդերի» տերերը առնչություն չունեն սպանության հետ:


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, ժամը 00:30-ի սահմաններում սպանվել է Ռուսաստանում հայտնի քաղաքական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը:


Ավելի վաղ,  ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտնել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունը պատվեր  և  բացառապես պրովոկացիա է: 

 


 

Նույն շարքից