Տնտեսություն 

Պատժամիջոցները վերացնելուց հետո Իրանը կարող է գազն ավելի էժան վաճառել

analitik.am

Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վերացնելուց հետո այդ երկիրը կարող է գազն ավելի էժան վաճառել: Այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:


«Երբ Իրանի դեմ պատժամիջոցներ էին գործում, իրանական գազի միակ խոշոր ներմուծողը Թուրքիան էր, քանի որ շուկայում իրանական գազը քիչ էր, պահանջարկը փոքր էր: Հիմա ազատ շուկայի պայմաններում, գազի գինը կարող է նվազել»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանը կարող է քննարկել համագործակցության հարցը: «Սեփական բնակչության շահերից ելնելով, Հայաստանին ձեռնտու է գազը գնել որքան հնարավոր է էժան գնով»,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:


Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսում Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեիսին հայտարարել է, որ Իրանին ոչինչ չի խանգարում բարեկամ երկրներին գազ վաճառել շուկայականից զգալիորեն ցածր գներով:


«Տեսականորեն ոչինչ Իրանին չի խանգարում սովորական երկրներին գազը վաճառել 400 դոլարով, իսկ բարեկամ երկրներին՝ 100 դոլարով»,-ասել է դեսպանը:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի այցի արդյունքում Ռուսաստանը որոշել  ռուսական գազը Հայաստանին վաճառել 189 դոլարով՝ հազար խմ-ի համար, նախկին 270 դոլարի փոխարեն:

Նույն շարքից