Միջազգային 

Ֆրանսիայի նախագահի նախկին ընկերուհին ապտակել է անծանոթին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհու՝ Վալերի Տրիերվեյլերի դեմ բողոք է ներկայացվել անծանոթի ապտակելուց հետո։ Վերջինս հետաքրքրվել էր, թե ինչպես է Ֆրանսուա Օլանդը։

 


Ինչպես փոխանցում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ միջադեպը տեղի է ունեցել ռեստորանում, որտեղ ընթրել է Ֆրանսիայի նախկին «առաջին տիկինը»։


 

Նշվում է, որ նա նախ ներողություն է պահանջել «անտեղի և անամոթ քայլի համար»։ Սակայն արդյունքում տուժածն ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն՝ «ծեծի ենթարկվելու համար»։

 

Օլանդը և Տրիերվեյլերը բաժանվել են 2014թ. հունվարին, երբ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց նախագահի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մասին։

Նույն շարքից