Միջազգային 

Իսրայելում արտահերթ ընտրություններ են անցկացվում. տեսանյութ

analitik.am

BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելում անցկացվում են խորհրդարանական վաղաժամ ընտրություններ: Ակնկալվում է, որ ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուի կուսակցության գլխավոր մրցակիցը լինելու է ձախակենտրոն դաշինքը:

 Ձախակենտրոն «Սիոնիստական ճամբարը» խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում կարգավորել երկրի հարաբերությունները պաղեստինցիների ու միջազգային հանրության հետ:

 

Նեթանյահուն իր հերթին երեկ հանդես է եկել ուղերձով՝ խոստանալով թույլ չտալ պաղեստինյան պետության ստեղծում, եթե իրեն հաջողվի ընտրվել քառամյա ժամկետով: Ակնկալվում է, որ կողմերից ոչ մեկն էլ չի հավաքի ընտրողների քվեների ավելի քան մեկ քառորդը, և ընտրություններին կհաջորդի բանակցությունների տևական շրջան՝ կապված կոալիցիոն հաջորդ կառավարությունը ձևավորելու հետ:

Չի բացառվում, որ Նեթանյահուն կարող է դաշինք ձևավորել, եթե անգամ նրա «Լիկուդ» կուսակցությունը չհաղթի ընտրություններում: 

 

Նույն շարքից