Սպորտ 

Բասկետբոլի Ա լիգա. «Արցախը» երկրորդ շրջանն ավարտեց հաղթանակով

analitik.am

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում «Արցախը» հյուրընկալվելիս 101։79 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալեքսա Սիմովիչը («Արցախ»)։ Նա վաստակեց 44 միավոր:

Այս խաղով ավարտվեց Ա լիգայի երկրորդ շրջանը։ Կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է «Ուրարտուն»։

Մարտի սկզբին կմեկնարկեն փլեյ-օֆֆի խաղերը։ «Ուրարտուն», որպես առաջատար, բաց կթողնի փլեյ-օֆֆը։ Մյուս վեց թիմերը կպայքարեն կիսաեզրափակիչ անցնելու համար։

Նույն շարքից