Միջազգային 

Ընդհարում` հայ երիտասարդների և Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների միջև. Կան վիրավորներ

analitik.am

Aztagdaily-ն կայքը հաորդում է, որ երեկ  երեկոյան ժամը 5:30-ին  ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միությունների` 60 հոգանոց խումբը ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա.ԲԵ.ՍԵ Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ:

 

Տեղեկացնենք, որ Լիբանանում թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված` Չանաքքալեի ճակատամարտի մասին պատմող «Son Mektup» («Վերջին նամակը») թուրքական ֆիլմի ցուցադրությունն էր կայանալու այնտեղ:  

 

«Այդ ֆիլմով թուրքական կառավարությունը, որն իր վարած արտաքին քաղաքականությամբ ամեն կերպ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից, մեկ անգամ ևս ձախողեց»,- գրում է կայքը:

 

Հայ երիտասարդներն ու ուսանողները   ամուր մարդկային միջանցք են կազմել և քաղաքակրթորեն հսկել սրահի մուտքը՝ անցորդներին Հայոց ցեղասպանության մասին թռուցիկներ բաժանելով:   Երիտասարդների այդ արարքը վրդովմունք է առաջացրել թուրքական դեսպանատան անվտանգության ուժերի և համակիրներ շրջանում, նրանք ազգայնամոլ կոչերով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա:

 

Հայկական կողմը դիմադրել է, որից հետո միջամտել են լիբանանյան ներքին անվտանգության ուժերն ու բաժանել երկու կողմերին: Դեպքի արդյունքում  վիրավորվել է երկու հայ երիտասարդ, իսկ երկու թուրք՝ ձերբակալվել:    

 

Թուրքերն սկսել են բղավել «Էրդողան, Էրդողան», որին հայկական կողմն արձագանքել է՝ «Ցեղասպան, ցեղասպան»:  

 

Նույն շարքից