Տնտեսություն 

Սաուդյան Արաբիան իր սահմանները բացում է օտարերկրացի զբոսաշրջիկների համար

analitik.am

Սաուդյան Արաբիան վերականգնում է վիզաների ձևակերպումը օտարերկրացի զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են այցելել թագավորության պատմական արժեք ներկայացնող վայրերը:


Երկրի պատմության ընթացքում զբոսաշրջիկների համար մուտքի վիզաներ ձևակերպվել են 2006թ.-ին՝ իշխանության համապատասխան թույլտվության համաձայն: Երկիր այցելել զբոսաշրջիկները կարող էին միայն խմբերով՝ տեղական տուրօպերատորների միջնորդությամբ: Սակայն արդեն 2010թ.-ին դադարեցրել են նման վիզաներ տրամադրել՝ թողնելով միայն աշխատանքային, բիզնես և ուխտագնացակական վիզաներ, հաղորդում է Vesti.ru-ն:


Նոյեմեբրի երկրի նախարարների խորհուրդը հաստատել է նոր օրենք, որն ուղղված է զբոսաշրջության արդիականացմանը. իշխանությունները հատուկ հույսեր են տածում տնտեսության ամրացման և նավթային կախվածությունից հեռացման գործում, ինչպես նաեւ հազարավոր արաբների համար նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Վիզաների տրամադրմամբ կզբաղվի Սաուդյան Արաբիայի Զբոսաշրջության ու հնագիտության հարցերով գլխավոր վարչությունը(SCTA):


Ավելի վաղ SCTA ղեկավար արքայազն Սուլթան բեն Սալման ալ-Սաուդը նշում էր, որ տուրիստական վիզաների տրամադրումը դադարեցվել էր ենթակառույցների թերզարգացվածության պատճառով՝ ինչպես ճանապարհային, այնպես էլ հյուրանոցային:

Նույն շարքից