Միջազգային 

Պորոշենկոն ընդունել է Իգոր Կոլոմոյսկու հրաժարականը. տեսանյութ

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդունել է Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու հրաժարականը, ինչը տեղի է ունեցել նրա հետ հանդիպման ժամանակ:

Պորոշենկոն հայտարարել է, որ իրենք պետք է Դնեպրոպետրովսկի մարզում ապահովեն խաղաղություն, կայունություն ու հանգստություն՝ ընդգծելով, որ Դնեպրոպետրովսկը պետք է շարունակի Ուկրաինայի արևելքում մնալ որպես ամրոց:

Պորոշենկոն հավելել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար կնշանակվի Զապորոժիեի գործող նահանգապետ Վալենտին Ռեզնիչենկոն: Մարտի 19-ին Գերագույն ռադան ուղղումներ էր մտցրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, ինչը կոնֆլիկտ էր առաջացրել նախագահի և Իգոր Կոլոմոյսկու թիմի միջև: Պորոշենկոն իր ստորագրությամբ հաստատել է նաև այդ ուղղումները: 

Նույն շարքից