Միջազգային 

Պուտինը մահացել է, իսկ Ռուսաստանը ղեկավարում է նրա նմանակը. «Վոլյա» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ

analitik.am

Ռուսաստանյան «Վոլյա» կուսակցության ներկայացուցիչները պահանջում են Ռուսաստանի նախագահի կերպարում հայտնված անձի նույնականության գործընթացի իրականացումը՝ պնդելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մահացել է, կամ գտնվում է խիստ վատառողջ իրավիճակում: Նրանց պնդմամբ այժմ երկիրը ղեկավարում է նրա նմանակը:

 

«Վոլյա» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պահանջում է հատուկ մասնագետների ներգրավածության պայմաններում անցկացնել համապատասխան բժշկական, հոգեբանական, անատոմիական ու մարդաբանական հետազոտություններ՝ Պուտինի նմանակին բացահայտելու ու անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու համար:

 

Կուսակցությունը համապատասխան փաստաթուղթ է ուղարկել Ռուսաստանի դատախազությանը, Պետդումային, ՌԴ դաշնության կառավարությանը, նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով իրականացնել Պուտինի կերպարում հանդես եկող անձի նույնականացման գործընթացը:

 

Կուսակցության պնդմամբ՝ Պուտինը հասարակության առջեւ մարտին հանդես չի եկել առնվազն 11 օր, հետաձգվել են բոլոր պաշտոնական հանդիպումներն ու ուղեւորությունները, իսկ արտասահմանյան լրատվամիջոցներում լուրեր էին պտտվում , որ Պուտինը տառապում է քաղցկեղով:

Ուստի «Վոլյա» կուսակցությունը պահանջում է իրականացնել մարդու նույնականացման գործընթացն ու մանրակրկիտ հետազոտության ենթարկել Պուտինի կերպարում հանդես եկող անձնավորությանը:

Կուսակցության ներկայացուցիչների գնահատմամբ ներկայիս Պուտինի արտաքնում նկատելի են էական փոփոխություններ. Մասնավորապես՝ աչքերի գույնը, գանգուղեղի կառուցվածքն ու ձայնային տարբերությունը, պահվածքը մտավախություն են առաջացնում, որ Ռուսաստանի ղեկավարի դերում հանդես է գալիս ընդամենը նմանակ: Պուտինի մոտակա շրջապտը ակնհայտորեն փորձում է թաքցնել մի շարք ակնհայտ իրողություներ ու պարտակում է ճշմարտությունը:

 

Կուսակցությունը գտնում է, որ իրական Պուտինը մահացել է կամ գտնվում է անաշխատողունակ իրավիճակում, ուստի պահանջում է նմանակի նույնականացման գործընթացի ծավալում:

 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը մարտի 5-16-ը հանդես չի եկել հասարակության  ու լրագրողների ներկայությամբ:

Արտասահմանյան ու ուկրաինական լրատվամիջոցներում այդ ընթացքում լուրեր էին շրջանառվում Պուտինի հնարավոր հիվանդության մասին:

Սակայն, Կրեմլի մամուլի ծառայության ղեկավար Պեսկովը հանրությանը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահը ոչ մի առողջական խնդիր չունի ու պտտվող լուրերն ընդամենը պրովոկացիոն բնույթ են կրում:

 

 

 

 

 

 

Նույն շարքից