Միջազգային 

Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է Եմենում ու Ուկրաինայում երկակի ստանդարտների կիրառման համար

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, օժանդակելով Եմենի նախկին նախագահին ու հետապնդելով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ԱՄՆ իշխանությունները ներկայացրել են երկակի չափորոշիչներ:

 

Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Միացյալ Նահանգները , շարունակելով հավատարիմ մնալ իր նախկին մեթոդներին, նպատակին հասնելու համար, կիրառում է երկակի ստանդարտներ:

 

Միաժամանակ, նա ընդգծելէ , որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում ու Եմենում խաղաղության հաստատման գրավականներ տեսնել ու հասնել ազգային հանդուրժողականության ու հաշտեցման եզրերին:

Վերջում նա ավելացրել է, Ուկրաինական ճգնածամ ընդհանրապես չէր լինի, եթե Արեւմուտքը 2014թ.-ի փետրվարին չկազմակերպեր Յանուկովիչի հեղաշրջումն ու նպաստեր կողմերի երկխոսությանն ու հաշտեցմանը:

 

 

 

Նույն շարքից