Սպորտ 

«Ատլետիկ»-«Սպարտակ» հանդիպման ժամանակ բախման արդյունքում ոստիկան է զոհվել

Իսպանիայում «Ատլետիկ»-«Սպարտակ» հանդիպումից առաջ տեղի ունեցած անկարգությունների Ժամանակ ոստիկան է մահացել: Ինչպես հայտնում El Correo-ն, ոստիկանը վիրավորվել է երկրպագուների բախման ժամանակ, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը:

Իսպանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բախման հրահրողները եղել են ռուսական ակումբի երկրպագուները: Արդյունքում կան վիրավորներ և 5 ձերբակալված:

 

 

Նույն շարքից